Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը Տավուշի մարզկենտրոնում
29.05.2019
Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության Տոնի կապակցությամբ Իջևանում միջոցառում էր կազմակերպվել։ Սկիզբն ազդարարվեց քայլերթով՝ դեպի Ազատամարտիկների հրապարակ։ Երթի մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Միջոցառմանը մասնակցում էին Իջևանի N զորամասի հրամանատարական կազմը, սպաներն ու զինվորները, ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության, Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի աշխատակիցները և բազմաթիվ քաղաքացիներ։
Շատարվանների հրապարակում Իջևանի գնդի զինվորականները կազմակերպել էին զինտեխնիկայի ցուցադրություն։ Այնտեղ ներկայացված էին մի շարք հրաձգային զենքեր, գիշերային ու ցերեկային տեսանելիության դիտարկման և անօթաչու սարքեր:
Միջոցառում էր կազմակերպվել նաև Իջևանի երաժշտական դպրոցի դահլիճում։ Հնչել են երաժշտական կատարումներ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հարնապետության 101-ամյակին։