Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջակցություն Տավուշի կարիքավոր ընտանիքներին
27.05.2019
ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքներում Շուրջ 250 կարիքավոր ընտանիք սնունդ պարունակող արկղեր են ստացել։
Բարեգործական ծրագիրն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ:
Իջևանիփոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը ողջունել է ԱՄԷ դեսպանատան ներկայացուցիչներին և համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի կողմից շնորհակալագիր է հանձնել դեսպանատան ներկայացուցիչներին և շնորհակալական խոսքեր փոխանցել դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Ջաաբին։
«Հանդուրժողականության տարվա» շրջանակներում ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը, և այս ծրագիրը հանդիսանում է իրականացվող նախաձեռնությունների մի մաս։
Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։ Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկայիս տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։