Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի մեր շատ սիրելի շրջանավարտներ

24.05.2019

 Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ձեր կյանքի հիշարժան ու իրադարձային օրերից մեկի՝ դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ:
Ավարտվեց դպրոցական ու մանկական ուսումնառություն-հեքիաթը. այսօր հրաժեշտ եք տալիս ձեր ուսուցիչներին ու ընկերներին, հարազատ դպրոցին, որտեղ անցել են ձեր կյանքի երջանիկ ու անհոգ, և հույս ունեմ՝ հագեցած ու ուսումնառատ տարիները:
Ձեռք եք բերել գիտելիքներ ու հմտություններ, որոնք ձեզ անհրաժեշտ կլինեն կյանքի իրական դժվարությունները հաղթահարելու, բարձունքներ նվաճելու, կյանքում ձեր տեղը գտնելու, ձեր առաքելությունը սահմանելու և երջանիկ ու հաջողակ լինելու համար:
Միշտ հիշեք, որ դուք եք Տավուշի ավիշը, նոր Հայաստանի հուսալի հենարանն ու ապագան կերտողը, մեր ժամանակի հերոսը: Մենք հավատում ենք ձեզ ու հպարտանում ենք ձեզանով, մենք սպասում ենք ձեր ճախրանքին ու նվաճումներին:
Շնորհավորում եմ նաև ձեզ կյանք, գիտելիք, ազգային ու համամարդկային արժեքներ, մարտահրավերները հաղթահարելու կարողություններ պարգևած ձեր ծնողներին և ուսուցիչներին, որոնց հետ միասին մենք բոլորով պիտի կառուցենք զարգացող ու ստեղծարար, հզոր ու արժանապատիվ Տավուշ աշխարհը:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05