Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իջևանի և Դիլիջանի 8 դպրոցի աշակերտներ Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարանում
23.05.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/20509_s.jpg)
Մայիսի 22-ին Իջևան և Դիլիջան համայնքների 8 դպրոցի աշակերտներ այցելեցին Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարան:
Աշակերտներին ուղեկցել են տնօրեններն ու զինղեկները: Նրանց ցույց են տվել վարժարանի դասասենյակները, համակարգչային լսարանը, սպորտդահլիճը, լողավազանը և այլն, հյուրասիրել են վարժարանի ճաշարանի սնունդը: Վերջում երեխաները դիտել են վարժարանի ստեղծման ու գործունեության մասին ֆիլմ:
Այցը կազմակերպվել էր երեխաների ճանաչողական և հետագա մասնագիտական կողմնորոշման նպատակով: