Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգելի տավուշցիներ
21.05.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/20484_s.jpg)
Ս/թ մայիսի 20-ի կարկտահարությունը զգալի վնասներ է պատճառել Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ և Խաշթառակ համայնքների, Բերդ համայնքի` Բերդ, Չինչին, Վ.Ծաղկավան, Չորաթան, Նորաշեն, Վ.Կ.Աղբյուր բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններին և բազմամյա տնկարկներին:
Համայնքային հանձնաժողովներն արդեն ճշտում են վնասի չափերը:
ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ ստեղծված մարզային հանձնաժողովը, հիմք ընդունելով համայնքային հանձնաժողովների ակտերը, կկատարի լրացուցիչ ուսումնասիրություններ, կկազմի վերջնական ամփոփ ակտ, որից հետո կորոշվի աջակցության ձևն ու չափը:
Սիրելի տավուշցիներ, ամենադժվար պահին մենք միշտ Ձեր կողքին ենք:
ՀՀ Տավուշի մարզպետարան