Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկանք Հայկ Չոբանյանի ասուլիսից
21.05.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/20483_s.jpg)
2019թ.-ին մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կկազմի 8 միլիարդ դրամ: Շուրջ 91 կմ ճանապարհներ կենթարկվեն հիմնանորոգման, վերանորոգման և միջին նորոգման:
Ներկայումս Տավուշ այցելում է 300 000 զբոսաշրջիկ: Զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու համար ստեղծվել է զբոսաշրջության զարգացման աշխատանքային խումբ, որի կողմից մշակվել է մարզի 2019-2024 թթ. զարգացման հայեցակարգ։ Հիմնական ուղղություններ են համարվում էկո, էքստրիմ, կրթական, առողջարանային և վերականգնողական տուրիզմը:
Մարզում առողջապահական համակարգը արդիականացնելու և նախկինում կուտակված խնդիրները լուծելու նպատակով, մշակվել և իրականացվում է առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր: Մշակվել են առողջ ապրելակերպի ծրագրեր՝ որպես հիվանդությունների կանխարգելման միջոց: Ստեղծվում է բժշկական վերականգնողական համակարգ, առողջապահական տուրիզմ և պլանավորվում է հանրապետությունում 1-ին հոսպիսի կառուցումը: Ձևավորվել և գործում են բժշկական ելից խմբեր հեռավոր համայնքներում բուժօգնության որակը և հասանելիությունը բարձրացնելու համար: Ներդրվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահական «թեժ գիծ»:
Սոցիալական ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությույնների որակի բարձրացման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ՝ մարզում առկա բոլոր պետական, հասարակական և մասնավոր կազմակերպությույնների մասնակցությամբ: