Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշը հարստացել է 60 հազար տնկիով
17.05.2019
Այս տարվա գարնանը «Հայանտառ» ՊՈԱԿ –ի «Նոյեմբերյանի» անտառտնտեսություն աշխատողները Ոսկեպարի մասնաճյուղի 3-րդ պահաբաժնում՝ Նոյեմբերյան համայնքից 57 կմ հեռավորությամբ գտնվող, Կռնավոր կոչվող տեղամասում 60 հազար հատ տնկի են տնկել:
Կաղնի, վայրի տանձենի,վայրի խնձորենի և հացենի նախատեսված 20 հեկտարի փոխարեն տնկվել են 23 հեկտար տարածքում: Ծառատունկի համար մեծ քանակի գոմաղբ է ներկրվել: Տնկիների կպչողականությունը կազմում է 85-90 տոկոս: Նորատունկերը պաշտպանելու նպատակով հենասյուներ են տնկվել, փշալար է անցկացվել։
Տավուշի մարզպետարանի բնապահպանության բաժնի վարիչ Գևորգյանի մեկնաբանությամբ՝ «Իրականացվել է աննախադեպ բարձր որակի և մեծածավալ անտառատնկման աշխատանք, որը պետք է ընդօրինակեն մյուս անտառտնտեսությունները և “Դիլիջան” ազգային պարկը»: