Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ես եմ», «Պատիվ ունեմ». խորհրդակցություն ՊՆ ծրագրերի վերաբերյալ
16.05.2019
Մայիսի 15-ին Տավուշի մարզպետարանում բոլոր համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների և զինղեկի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի վերաբերյալ:
Զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը իր զեկույցում ընդգծեց Տավուշի մարզի երիտասարդների ներգրավվածության անհրաժեշտությունը և ներկայացրեց մարզում սպայական դասընթացների ու ռազմավարական հաստատությունների ընդունելության պայմանների մասին քարոզչական աշխատանքներ կազմակերպելու առաջիկա ծրագրերը:
Ելույթ ունեցավ նաև Տավուշի մարզի զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ասատրյանը: