Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առցանց ուսման և ինքնակրթության հնարավորությունները Տավուշում
16.05.2019
Տավուշի մարզպետարանը և «Այբ» կրթական հիմնադրամը վերջերս ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ ամրագրելով մարզում համատեղ որակյալ կրթական մշակույթ ու միջավայր ստեղծելու իրենց նպատակը։ Ըստ հուշագրի՝ Տավուշի մարզում կիրականացվեն համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն մարզի կրթական ոլորտի բարելավմանը, հանրակրթական հաստատությունների վերազինմանը, ինքնակրթական մշակույթի ձևավորմանը:
Մայիսի 15-ին Տավուշի մարզպետարանում մարզի բոլոր դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում՝ «Այբ» հիմնադրամի կողմից մարզում իրականացվելիք առաջիկա ծրագրերի մասին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանն անդրադարձավ «Քան» ակադեմիայի ծրագրերին: Ակադեմիան տեսանյութերի ու վարժությունների միջոցով տարբեր մասնագիտություններ սովորելու հնարավորություն է: «Քան»-ում ստեղծվել է հայերեն 2000 տեսանյութ, 900 վարժություն և ուսուցողական նյութ: Նախատեսվում է ավելացնել հայերեն բաժինները:
Մուտքն ազատ է: Գրանցվելու համար անհրաժեշտ է սեղմել հետևյալ հղումը՝
https://clck.ru/FzHnZ:
«Քան»-ի թիմը նաև տեղում կօգնի մասնակիցներին` գրանցվել և օգտվել ակադեմիայի կայքից։