Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը քննարկել են համագործակցության հարցեր
14.05.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վահագն Աթաբեկյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայատանում ընթացող գործընթացներին լիբանանահայ և, ընդհանրապես, սփյուռքահայ համայնքների առավել ակտիվ մասնակցության հեռանկարները։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հատկապես հայապահպան և պետականաշեն ծրագրերում առավելագույն մասնակցության նպատակով, հատկապես դեպի Հայաստան սփյուռքահայ շարժման խթանման տեսանկյունից ամուր կապեր հաստատելու վերաբերյալ։
Վեհափառ Հայրապետը ցանկություն է հայտնել առաջիկա առիթին այցելել Տավուշ։