Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
վարձատրվող հասարակական աշխատանքներ Տավուշի մարզի համայնքներում
14.05.2019
Տավուշի մարզում 2019թ. Զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում նախատեսվել և իրականացվել է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 9 ծրագիր:
Այդ ծրագրերից երկուսն իրականացվել են Դիլիջան համայնքում: Թեղուտ գյուղում «Ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ» ծրագրին մասնակցում է 6 գործազուրկ: Խաչարձան Գյուղում նույն ծրագրին մասնակցում է 7 գործազուրկ: Յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմում են 1.5 միլիոն դրամ: Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 1-ից, կավարտվեն հունիսի 1-ին:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» մեկ ծրագիր էլ իրականացվում է Բերդ համայնքի Մովսես գյուղում: «Ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ» ծրագրում ընդգրկվել է 6 քաղաքացի: