Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք՝ պատերազմի զոհերի հիշատակին
09.05.2019
Այսօր Տավուշի մարզում մեծ խանդավառությամբ նշվում է մայիսյան եռատոնը: Տոնի առթիվ կազմակերպվել է երթ Մեծ հայրենականում զոհված իջևանցի քաջորդիների հիշատակին կառուցված հուշահամալիր: Երթին մասնակցել են մարզի ղեկավարությունը, զինվորներ ու սպաներ, պատերազմի ու աշխատանքի վետերաններ, ուսանողներ ու դպրոցականներ, հանրության ներկայացուցիչներ: Այստեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հուշահամալիրի բարձունքում տրվել է նաև տոնական համերգ: