Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրապետական մաղթանք մայիսյան եռատոնի կապակցությամբ
09.05.2019
Այսօր մայիսյան հաղթական եռատոնին նվիրված տարաբնույթ միջոցառումներ են տեղի ունենում Տավուշի մարզի բոլոր համայնքներում: Մարզկենտրոն Իջևանում տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց առավոտյան՝ Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցուց, որտեղ Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի ձեռամբ կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետության անսասանության և ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի համար: Արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի պատասխանատուներ: