Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարզաբանում
08.05.2019
Սոցիալական ցանցերում քննարկվում է «Կողբաքար» ընկերության կողմից ավազարդյունահանման դադարեցման խնդիրը: Նոյեմբերյանում գրանցված «Կողբաքար» ՍՊԸ-ն մի քանի տարի շարունակ զբաղվում է Դեբեդ գետից խճաքար արդյունահանելով: Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհաշինարարական աշխատանքներում խճաքարի միակ մատակարարն է: «Կողբաքարն» արդյունահանումն իրականացնում է Բագրատաշենի ենթաշրջանում, որտեղ Դեբեդը հայ-վրացական սահմանագիծ է հանդիսանում: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արգելել է այդ ենթաշրջանում խճաքարի արդյունահանումը, պայմանավորված պետական սահմանի անվտանգության հարցերով: Տավուշի մարզպետարանը խիստ կարևորում է կազմակերպության բնականոն գործունեության ապահովումը, սակայն դա չպետք է վնասի երկրի անվտանգությանն ու հողերի պաշտպանությանը, ըստ այդմ մասնագիտական ուսումնասիրության կարիք կա: Տավուշի մարզպետարանը հարցի խորքային ուսումնասիրություն է կատարում: Տավուշի մարզպետարանի մասնագետները պրոակտիվ կարգով իրականացնում են տեղազննություն՝ արագ լուծում գտնելու նպատակով: