Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թանգարանի բացում Հաղարծնի դպրոցում
08.05.2019
Հաղարծնի դպրոցի 114-ամյակի կապակցությամբ կրթօջախում բացվեց թանգարան: Բացմանը ներկա էին ծնողներ, դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ, հյուրեր: Ցուցադրությունում դպրոցի պատմությունը ներառող ավելի քան 1000 ցուցանմուշներ են՝ փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ, ալբոմներ, ինչպես նաև ուսուցիչների ձեռքով պատրաստված գեղարվեստական իրեր: Միջոցառմանը Տավուշի մարզպետի շնորհակալագրեր հանձնվեցին դպրոցի երկարամյա վաստակ ունեցող մանկավարժներին: Գեղարվեստական մասում ելույթ ունեցան «Նազանի» պարի խումբը, դպրոցի թատերախումբը և գեղարվեստական համույթը: