Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2019Թ. ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
07.05.2019
2019թ. ապրիլ ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 4991 ընտանիքներ, որոնցից 1796-ը Իջևանի, 1081-ը Դիլիջանի, 1043-ը Բերդի և 1071-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 302 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-106, Դիլիջան-75, Բերդ-62, Նոյեմբերյան - 59/ :
Ապրիլ ամսվա ընթացքում մարզի 25 ընտանիքներ ստացել են նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարներ: