Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Չոբանյանը մասնակցել է «Վանատան» բացման արարողությանը

06.05.2019

  Կիրակի՝ մայիսի 5-ին, Հաղարծին վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Վանատուն» հյուրատան պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, այլ հյուրեր: Հյուրատունը նախատեսված է հոգևոր հանգստի համար և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում: Այն այցելուներին հնարավորություն կտա մեկ շաբաթ ապրել վանական կյանքով, սնվել վանական ուտեստներով, ինչպես նաև մասնակցել վանական կյանքին: «Մենք ավելի շատ տրվել ենք իներցիաներին, քան թե գնացել նորության հետևից, առավել ևս, երբ որ նորարարությունը բովանդակության, մշակույթի, ոգու, ոգեղենի և հավատքի մասին է: Շնորհավորում եմ Տավուշին, Հայաստանին և հայ ժողովրդին այս կենտրոնն ունենալու համար, որն առաջինն է լինելու, բայց որը ճառագայթ է սփռելու նորանոր նման կենտրոններ ստեղծելու համար…»,- ողջույնի իր խոսքում ասել է մարզպետ Հայկ Չոբանյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45