Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իջևանի ԱԱՊԿ-ի նեղ մասնագետները բաց դռների օր են անցկացրել Այգեհովիտում
06.05.2019
Անցած ուրբաթ Իջևանի ԱԱՊԿ ՓԲԸ-ի նախաձեռնությամբ նեղ մասնագետների այց և բաց դռների օր էր կազմակերպվել Այգեհովիտ համայնքում: Միջոցառման շրջանակում բուժզննում է անցել ավելի քան 30 քաղաքացի: Ինչպես տեղեկացրին ԱԱՊԿ-ի տնօրինությունից, այսուհետ նման այցերը գյուղական համայնքներ կկրեն շարունակական բնույթ և կկազմակերպվեն յուրաքանչյուր ուրբաթ օր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Երևանից գլխավոր մասնագետների այցեր կազմակերպել Իջևան, ովքեր դասընթացներ կվարեն տեղի նեղ մասնագետների հետ և նրանց կփոխանցեն իրենց մասնագիտական փորձը: