Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է «Ընթերցման օլիմպիադա-2019» մրցույթի մարզային փուլը
03.05.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/20252_s.jpg)
Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում կայացել է «Ընթերցման օլիմպիադա-2019» մրցույթի մարզային փուլը, որին մասնակցել է մարզի հանրակրթական դպրոցների 52 վեցերորդ դասարանցի: Երեխաների ելույթները գնահատող ժյուրիի որոշմամբ, որի կազմում էին Տավուշի մարզպետարանի ու «Անտարես» հրատարակչության ներկայացուցիչները և մեկական ուսուցիչ մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից, մրցույթի հաղթողներ են ճանաչվել և համապատասխանաբար 1-3-րդ տեղերը գրավել Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Գագիկ Արշակյանը, Տավուշի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Վարդուշ Գյուրջինյանը և Նարե Բաբայանը Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցից, ովքեր էլ մարզը կներկայացնեն մրցույթի հանրապետական փուլում: