Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՐՑԸ
30.04.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ քննարկվեց Ազատամուտի՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մի բազմանդամ ընտանիքի հարցը: Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, Ազատամուտի համայնքապետարանի ներկայացուցիչները: Ներկաներն առաջարկեցին իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել ընտանիքի կարողությունների զարգացմանն ու ուժեղացմանը: Որոշվեց նաև հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա առաջիկա ամսում, ներկայացնել արդեն, թե յուրաքանչյուրը կոնկրետ ինչ աջակցություն կարող է ցուցաբերել կյանքի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքին: