Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շտաբային մարզումներ ՀՀ Տավուշի մարզպետարանում
29.04.2019
Ապրիլի 29-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում մարզպետ Հայկ Չոբանյանի ղեկավարությամբ անցկացվեց «Տավուշի մարզպետարանի պահեստային կառավարման կետի աշխատանքային խմբերի գործողությունները խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման դեպքում» թեմայով առանձնացված շտաբային մարզում: Մարզումը նպատակ ուներ ստուգել և ճշգրտել Տավուշի մարզպետարանի պահեստային կառավարման կետի աշխատանքային խմբերի պատրաստականության աստիճանի անցնելու գործընթացը
և կատարելագործել կառավարման կետի աշխատանքային խմբերի ներդաշնակ աշխատանքը: Խնդիր էր դրվել հնարավորություն տալ ուսուցանվողներին նվազագույն ժամանակահատվածում ընկալելու ուսումնասիրվող հարցերը և դրանց վերաբերյալ պարզ ու հստակ գործողություններ կատարել: Շտաբային մարզումների ընթացքում զեկույցներով հանդես եկան աշխատանքային խմբերի ղեկավարները:
Ամփոփելով, ուսումնավարժության ղեկավար, մարզպետ Հայկ Չոբանյանը, ժամանակին ու մարտահրավերներին համահունչ, առաջարկեց ընդլայնել ու առավել մանրամասնել դրված խնդիրները, ավելի մեծ ուշադրություն դարձնել ներքին ռեսուրսների և կարողությունների քարտեզագրմանն ու օգտագործմանը, նոր հնարավորությունների բացահայտմանը և ընդհանուր համակարգմանը: Վարժանքի ավարտին համապատասխան հանձնարարականներ տրվեցին աշխատանքային խմբերի և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց կատարման համար սահմանվեցին հստակ ժամկետներ: