Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԾԱՌԱՏՈՒՆԿՈՎ
27.04.2019
Այսօր ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը մարզկենտրոն Իջևանում տրվել է առավոտյան՝ ծառատունկով: Մարզպետարանի աշխատակիցների ուժերով, Երևանյան փողոցի երկայնքով, տնկվել է ուռենու և լորենու ավելի քան 200 ծառ: Ծառատունկի աշխատանքներին են միացել նաև զինվորականներ, Իջևանի մարզադպրոցի քինգ-բոքսինգի խմբակի սաներն իրենց մարզիչի հետ, կամավորներ: