Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ մարզի գյուղատնտեսության զարգացման ռազմավարության հերթական քննարկումը
26.04.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ 2019-2022թ.թ. ՀՀ Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացման ռազմավարության հերթական քննարկումը, որը վարեց մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը: Մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի աշխատակիցներ, անասնաբուժական և սննդամթերքի անվտանգության ծառայությունների ղեկավարներ, ֆերմերներ ու գործարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Թաթուլ Ստեփանյանը բոլորին հրավիրեց անկախ ու ազատ քննարկման: Քննարկման արդյունքում ներկայացվեցին առաջարկություններ, որոնք հետագայում կներառվեն ծրագրում: Որոշվեց նաև, որ ըստ մասնագիտությունների և ոլորտների կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք իրենց գործունեությամբ կնպաստեն աշխատանքների իրականացմանը: