Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ռեգենի շրջանի պատվիրակությանը
26.04.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի պատվիրակությանը
Բավարիայի Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշի գլխավորությամբ: Տավուշի մարզն ու Գերմանիայի Ռեգենի երկրամասն արդեն համագործակցության տարիների ավանդույթ ունեն: Եղել են բազմաթիվ փոխայցելություններ, փորձի փոխանակման տարբեր ծրագրեր: Համագործակցության համատեքստում ստեղծվել է նաև «Տավուշի մարզի տուրզիմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության շրջանակները: Մարզպետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որոնք ընկած կլինեն մարզում տուրիզիմի զարգացման ռազմավարության հիմքում` ընդգծելով, որ «Տավուշի մարզի տուրզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն կլինի ոլորտում մարզպետարանի հիմնական գործընկերը: