Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշագրով ամրագրվեցին մարզում համատեղ որակյալ կրթական մշակույթ և միջավայր ստեղծելու ձգտումն ու նպատակը

26.04.2019

  Ամենամեծ ներդրումը մարդկային ներուժի զարգացմանն ուղղված ջանքերն են։ Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում բնագիտական ուժեղ կրթությունը հաղթելու բանաձև է։ Այսօր մենք ոչ միայն հուշագիր ենք ստորագրում, այլև սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքը ուժեղ ուսուցիչն է, ուժեղ քաղաքացին և ուժեղ պետությունը.  Հայկ Չոբանյան

  Ապրիլի 26-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ամրագրելով մարզում համատեղ որակյալ կրթական մշակույթ և միջավայր ստեղծելու իրենց ձգտումն ու նպատակը։
Մարզպետարանն ու «Այբ» կրթական հիմնադրամը պատրաստակամ են ներդնել իրենց ջանքերը՝ ստեղծելու որակյալ կրթություն և նպաստելու բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և կհամագործակցեն՝ հաշվի առելով գործունեության ընդհանուր շրջանակն ու 13 տարիների ընթացքում հիմնադրամի իրականացրած կրթական հաջողված ծրագրերը։
   Սոնա Կոշեցյանն ակնկալում է, որ «Այբ»-ի ներկայությունը Տավուշում էականորեն կակտիվացնի կրթական ծրագրերում թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների ներգրավվածությունը՝ նպաստելով կրթության վերափոխմանը. «Այս հուշագրի ստորագրմամբ մենք զարկ կտանք վերոնշյալ ոլորտներում համատեղ ծրագրերին։ Միասին կկարողանանք ներգրավել այլ գործընկեր կառույցների՝ ընդլայնելով համագործակցության շրջանակները, և կկարողանանք հասնել մեզ համար ամենակարևոր խնդրի լուծմանը՝ այսօրվանից ճիշտ ներդրում կատարելով մեր ապագա սերնդի և երկրի զարգացման համար»։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18