Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

25.04.2019

   Հայկական բժշկական ասոցիացիան և Սրտաբանների հայկական ասոցիացիան Գերճնշման միջազգային միության և Համաշխարհային գերճնշման լիգայի հետ համատեղ 2019թ. մայիս-հուլիս ամիսներին նախատեսում է Հայաստանում իրականացնել զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերմանը միտված ակցիա: Սկրինինգային այս ծրագիրը արդեն երրորդ տարին է մեկնարկում է աշխարհի 100 երկրում` դրանով իսկ նպաստելով զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերմանն ու արդյունավետ կանխարգելմանն ամբողջ աշխարհում: 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայաստանում իրականացված նմանատիպ ակցիայի ժամանակ տարբեր հասարակական վայրերում կամավորների կողմից զարկերակային ճնշման սկրինինգային չափումներ են իրականացվել ավելի քան 20 հազար անձանց մոտ: Սա Հայաստանի համար բացառիկ միջոցառում է և կարևորվում է այն հանգամանքով, որ սրտանոթային հիվանդացության և մահացության ամենատարածված և ամենալրջագույն ռիսկի գործոնի՝ զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման ու արդյունավետ բուժման արդյունքում հնարավոր է պահպանել առողջությունը և ապրել երկար ու լիարժեք կյանքով: Միջոցառման արդյունավետ իրականացման համար ստեղծվել է www.sirt.am կայքը, որտեղ անանուն և կամավոր կերպով ներմուծվելու են սկրինինգային հետազոտության մասնակից անձանց զարկերակային ճնշման տվյալները: Այստեղ զետեղված են նաև զարկերակային ճնշման ճշգրիտ չափման նվազագույն կանոններն ու զարկերակային գերճնշման կանխարգելման կենսակերպային մոտեցումները:
 Ակնկալվում է նաև բուժաշխատողների ակտիվ ներգրավվածությունը այս կարևորագույն ակցիային, ովքեր իրենց ամենօրյա գործունեության ընթացքում ակտիվորեն կիրականացնեն 18 տարեկանից բարձր ազգաբնակչության շրջանում զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերումն ու նրանց տվյալների անանուն ներմուծումը www.sirt.am կայքի շտեմարան:
 Սկրինինգային հետազոտության իրականացման պատրաստակամություն ունեցող բուժաշխատողները մանրամասների, լրացուցիչ և մասնագիտական տեղեկատվության, շտեմարան մուտք գործելու գաղտնաբառ ստանալու, անհրաժեշտության դեպքում զարկերակային ճնշման չափման նորագույն սարքավորումներ անվարձահատույց ստանալու համար կարող են դիմել 010-288-616 կամ 055-288-616 հեռախոսահամարներով, կամ zelveian@armeda.am էլեկտրոնային հասցեով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18