Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
25.04.2019
Այսօր՝ ապրիլի 25-ին, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ Տավուշի մարզպետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության /ՀԿԽԸ/ միջև: Հուշագիրն ստորագրեցին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀԿԽԸ-ի նախագահ Մխիթար Մնացականյանը: Հուշագրի համաձայն՝ մարզպետարանը և ՀԿԽԸ-ն կհամագործակցեն արտակարգ իրավիճակներին համատեղ նախապատրաստվելու և արձագանքելու նպատակով: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կընդգրկվի Տավուշի մարզային արտակարգ իրավիճակների հանձնաժողովի և աղետների ռիսկի նվազեցման մարզային թիմի կազմում, կազմակերպչական և փորձագիտական հարցերով կաջակցի կամավորական արձագանքման թիմի համար նախատեսված վերապատրաստման դասընթացներին, ուսումնավարժանքներին և այլ միջոցառումներին, արտակարգ իրավիճակների ժամանակ կաջակցի տուժածներին՝ համապատասխան մարդասիրական օգնություն ստանալու միջոցով: