Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի և ոգեկոչման արարողություն մարզկենտրոն Իջևանում

24.04.2019

   Այսօր` Հայոց մեծ եղեռնի 104-րդ տարելիցի օրը, հիշատակի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև Տավուշի մարզի համայնքներում: Օրվան նվիրված բազմամարդ երթ էր կազմակերպվել մարզկենտրոն Իջևանում: Դեպի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր երթին մասնակցել են մարզի ղեկավարությունը` մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ, հոգևորականաց դասը, զինվորականներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ: Հուշարձանին անթիվ ծաղիկներ են խոնարհվել ու ծաղկեպսակներ են դրվել: Օրվա առթիվ հուշահամալիրի բաց խորանում նաև պատարագ է մատուցվել և սուրբ նահատակների համար բարեխոսական կարգ է կատարվել:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45