Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Չոբանյանն «Իջևանի ԲԿ»-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանին

22.04.2019

   Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն «Իջևանի ԲԿ» ՓԲԸ-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանին: Մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի բուժանձնակազմին և բուժգծով փոխտնօրեն Արթուր Բայրամյանին՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարելու ու հիվանդանոցի աշխատանքները բավականին կազմակերպված և կայուն պահելու համար, այնուհետև հույս հայտնել, որ նորանշանակ տնօրենի կողմից իրականացվող աշխատանքները նպաստելու են միայն բուժծառայությունների որակի բարձրացմանը, ընդհանրապես հիվանդանոցում բոլոր պայմանների բարելավմանը, տարբեր խնդիրների կանոնակարգմանը: «Ես շնորհավորում եմ մեզ այս որոշման համար, որովհետև ցանկացած փոփոխության մեջ պետք է տեսնել հնարավորություն ավելին անելու, քան թե անում ենք, հնարավորություն՝ ավելի ուրիշ չհաղթահարված խնդիրներ հաղթահարելու: Եվ սա է իմ և խնդրանքը, և պահանջը պարոն Մարգարյանից: Ասեմ, որ մենք ուղղակիորեն մասնակցելու ենք ամենօրյա ռեժիմի ընդհանուր կառավարման աշխատանքների կազմակերպմանը, քանի որ գործը, որ պիտի արվի, բավականին առաջնահերթ է մեզ համար և բավականին ծանր իմ կարծիքով, որովհետև կազմակերպչական և շատ այլ ունակություններ է պահանջում»,-ասել է մարզպետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-07 15:10:24