Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
18.04.2019
Ապրիլի 17-ին Ազատամուտի համայնքապետարանում Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները հերթական կլոր սեղան քննարկումն են անցկացրել՝ նվիրված խնամատար ընտանիքների ներդրմանը: Հանդիպմանը մասնակցել են համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները, ուսուցիչներ, երաժշտական դպրոցի ու մշակույթի տան աշխատակիցներ, հետաքրքրված քաղաքացիներ: Ներկայացվել է խնամատարության կարգը, թե որ դեպքում երեխան կարող է խնամատարության հանձնվել, ով կարող է դառնալ խնամատար ծնող, տրվել են պարզաբանումներ հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Նմանատիպ հանդիպում-քննարկումներ կանցկացվեն նաև մարզի մյուս համայնքներում: