Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 3-րդ փուլը
17.04.2019
Այսօր Իջևանի մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 3-րդ փուլը, որին մասնակցեց համայնքային փուլում հաղթած ութ թիմ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և հաջող խաղ մաղթեց Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը: Իսկ Իջևանի Ren Danse Studio-ի սաները մրցույթի մասնակիցներին ողջունեցին պարային գեղեցիկ համարով: Թիմերը ներկայացել էին 5 տղա և 5 աղջիկ կազմով: Մրցույթի ծրագրում ընդգրկված էր հինգ մրցաձև՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, խաղային փոխանցավազք գնդակով և՝ հավաքել «Հաղթանակ» բառը: Լարված մրցապայքարում լավագույնս դրսևորեց իրեն և 1-ին տեղ գրավեց Դիլիջանի թիվ 2 դպրոցի թիմը, որն էլ կմասնակցի մրցույթի եզրափակիչ փուլին: Երկրորդ տեղում Իջևանի թիվ 1 դպրոցն էր, երրորդ տեղում՝ Այգեձորի դպրոցի թիմը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով ու գավաթներով և Տավուշի մարզպետի շնորհակալագրերով: