Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը
17.04.2019
Այսօր՝ ապրիլի 17-ին, Տավուշի մարզպետարանում կայացել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն և Օգնեն Յովիչը: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը: