Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

17.04.2019

Նմանատիպ դեպքերը պետք է բացառվեն: Կառավարման անվտանգ ու արդյունավետ համակարգի համար նոր մեխանիզմներ են անհրաժեշտ. Հայկ Չոբանյան, Տավուշի մարզպետ

  Ապրիլի 15-ին մի խումբ անձինք իր ծառայական պարտականությունները կատարելու ժամանակ բռնություն են գործադրել Հայանտառի Արծվաբերդի մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Պապյանի նկատմամբ: Իրավապահ մարմիններն անմիջապես արձագանքել են, քրեական գործ է հարուցվել, և արդեն կան բերման ենթարկվածներ:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հեռախոսով կապվել է տուժած պաշտոնյայի հետ, ճշտել որպիսությունը, հայտնել իր զորակցությունն ու երախտագիտությունը՝ պաշտոնեական խիզախումի համար և վստահեցրել, որ մեղավորներն անպայմանորեն կստանան իրենց արժանի պատիժը:
Տավուշի մարզպետն այսօր խորհրդակցության է հրավիրել մարզի իրավապահ մարմինների ղեկավարներին: Քննարկվել են իրենց պաշտոնեական պարտականություններն իրականացնող իշխանության ներկայացուցիչների անվտանգության, պաշտպանվածության, կատարվող հանցագործությունների համար պատժի անխուսափելիության, ծագող խոչընդոտների, դրանց հաղթահարման ուղիների, համագործակցության նոր ձևաչափերի և, մասնավորապես, ապօրինի անտառհատման կանխարգելման հարցեր: Հայկ Չոբանյանը շեշտել է, որ իր պարտականությունները բարեխղճորեն իրականացնող պաշտոնյան իրեն պիտի ապահով, անվտանգ ու պաշտպանված զգա, և մեր պարտքն է ապահովել այդ միջավայրը, առավել արդյունավետ դարձնել կառավարման համակարգը: Հին սխեմաներն այլևս չեն գործելու:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-07 15:10:24