Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
16.04.2019
2019թ. զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզում նախատեսվել է իրականացնել ,,Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման,, 9 ծրագիր: Դրանցից 2-ը իրականացվում են Դիլիջան համայնքի Թեղուտ և Խաչարձան բնակավայրերում: Կատարվում են ,,Ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ,,: Թեղուտում ծրագրին մասնակցում են 6 գործազուրկ, իսկ Խաչարձանում` 7 գործազուրկ: Յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմում է 1.5 միլիոն դրամ: Աշխատանքներն սկսվել են ապրիլի 1-ից, ծրագիրը կտևի 2 ամիս: