Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
16.04.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր քաղաքացիների ընդունելություն է կատարել Տավուշի մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից չորսը մարզի ղեկավարին էին դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Երկու քաղաքացու դիմում բնակարանի ձեռքբերման հարցով էր: Մեկ քաղաքացի ճանապարհի վիճահարույց խնդիր ուներ հարևանի հետ, որի լուծման համար խնդրում էր մարզպետարանի միջնորդությունը: Քաղաքացիներից մեկն էլ ընդունելության էր եկել հասարակական կարգով հանրօգուտ աշխատանք կատարելու առաջարկով, որի համար մարզպետը շնորհակալություն հայտնեց նրան, նշելով, որ պետք է փորձել մեխանիզմներ ստեղծել հանրային հսկիչների առումով: Քաղաքացիներից մեկն էլ այլ բնույթի հարցով էր դիմել: Ներկայացված դիմումները վերցվել են հաշվառման՝ դրանց լուծման հնարավորություններն ուսումնասիրելու և ընթացք տալու նպատակով: