Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական քննարկումը Այրում համայնքում էր
16.04.2019
Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության բաժնի վարիչի պաշտոնակատար Աղաբեկ Գալստյանի գլխավորությամբ ապրիլի 15-ին հերթական լսումն էր կազմակերպել Այրում համայնքում, որին մասնակցում էր նաև «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը: Համայնքի գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին, տնտեսվարող անհատներին և իրավաբանական անձանց է ներկայացվել գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի սուբսիդավորման, աջակցությամբ և համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կարգն ու գործընթացը, որից հետո տեղի է ունեցել քննարկում: Բարձրացված հարցերին տրվել են պատասխաններ ու պարզաբանումներ: