Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունում

15.04.2019

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անց է կացրել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Մինչ հարցերի քննարկումը, մարզպետը ներկայացրել է Թաթուլ Ստեփանյանին, ով ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալ: Բարձր գնահատելով նրա պրոֆեսիոնալ և մարդկային արժանիքները, Հայկ Չոբանյանը մաղթել է Թաթուլ Ստեփանյանին արդյունավետ աշխատանք: Շարունակելով խորհրդակցությունը, յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու ներկայացրել է առկա խնդիրները, կարգավորման ճանապարհները և ստացել համապատասխան հանձնարարականներ:
Տեղեկատվություն է տրամադրվել նախորդ շաբաթվա ընթացքում մարզպետարան դիմած քաղաքացիների թվի /մոտ 50 հոգի/ և նրանց մտահոգող հիմնական խնդիրների վերաբերյալ: Հանձնարարվել է ավելի ակտիվացնել 1-ին հարկում գործող քաղաքացիների սպասարկման տեղեկատվական կենտրոնի աշխատանքները:
Քննարկվել են ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնների համար նախատեսվող տարածքների առաջարկները: Հանձնարարվել է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանին` շարունակել ուսումնասիրությունը և ներկայացնել նոր առաջարկներ:
Տրված հանձնարարականին համապատասխան, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը տեղեկատվություն է տվել համայնքների կողմից առաջարկվող սուբվենցիոն ծրագրերի ներկայացման ընթացքի վերաբերյալ:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսակ Մելքումյանին հանձնարարվել է հետևողական լինել, որպեսզի այսուհետ համայնքներում հողհատկացումներ կատարվեն միայն լսումների որոշակի փուլ անցնելուց հետո և դրանք համապատասխանեն գլխավոր հատակագծերին:
-Այս ոլորտում մեր միջոցառումներն այսուհետ պիտի կանխարգելիչ լինեն, ոչ թե անդրադառնանք դրանց արդեն խնդիր դառնալուց հետո,-նշել է Հայկ Չոբանյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առաջիկա տոների և հիշատակի օրերի միջոցառումների անցկացման հետ կապված խնդիրները: Դրանք կազմակերպելու նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ:
 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05