Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՏԱՎՈՒՇՑԻ ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԱՌԱՋԱՏԱՐ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԵՏ

15.04.2019

  Երևանի «Նորք-Մարաշ» ԲԿ-ում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել տավուշցի երևանաբնակ առաջատար բժիշկների և բուժհաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում ներկայացվել ու քննարկվել է մարզի առողջապահության ոլորտի ռազմավարությունը: Կարևորելով հանդիպումը՝ մարզպետը ընդգծել է, որ այն միտված է լինելու որոշակի հարթակի ստեղծմանը, որը թույլ կտա սերտացնել կապը հանրապետական նշանակության առողջապահական հիմնարկների և Տավուշի բուժհաստատությունների միջև:
 «Մենք շատ մեծ մարդկային ռեսուրսի կարիք ունենք, և այս առումով պետք է աշխարհագրություն չլինի: Առողջապահության ոլորտը մեզ համար կարևոր է, քանի որ մենք սահմանամերձ գոտում ենք ապրում: Պետք է այնպես անել, որպեսզի և՛ պատերազմական, և՛ խաղաղ իրավիճակներում ունենանք համապատասխան ռեսուրսներ ժողովրդին բարձր որակի բժշկական ծառայություններ մատուցելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը: Մարզպետը կարևորել է նաև ուշադրությունը հանրային առողջապահության, կանխարգելիչ բժշկության զարգացման վրա:     Ներկայացված ծրագրի շրջանակում արվել են հետաքրքիր առաջարկներ կադրային խնդրի լուծման, փոխադարձ այցելություններ կազմակերպելու, ընդհանուր առմամբ, առողջապահության ոլորտը զարգացնելու վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27