Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են արտադրության ընդլայնման հետ կապված հարցեր
15.04.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է մրգային օղու արտադրության «Ռուկար Գրուպ» ընկերության տնօրեն Ռուբեն Աբրահամյանին, ով մարզպետին է ներկայացրել Տավուշի մարզում մրգերի ու հատապտուղների մթերման հետ կապված իրենց ծրագրերը: Նշվել է, որ ընկերությունը մթերում է հատապտուղներ, թութ, հոն, սև սալոր, տանձ, որոնցից պատրաստված օղին մեծ պահանջարկ ունի նաև արտերկրում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես մթերման ծավալների ավելացման, այնպես էլ արտադրության ու ենթակառուցվածքների ընդլայնմանն առնչվող հարցեր: