Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ
12.04.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում քննարկման է ներկայացվել «Բազմաբերք ելակի հաջողված տարածումը Տավուշ մարզում» ներդրումային ծրագիրը: Քննարկումը վարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Մասնակցել են «Բերք» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Խաչատրյանը, մարզպետարանի ծրագրերի և գյուղատնտեսության ոլորտների պատասխանատուները: Մարզպետն իր նկատառումներն ու առաջարկներն է արել ներկայացված ծրագրի վերաբերյալ: Արդյունքում որոշվել է ծրագիրը լրամշակման ենթարկել և նոր տարբերակի քննարկմանը մասնակից դարձնել նաև դոնոր ու այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին: