Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարեգործական ծրագրով մարզում էր «Սատար» ՀԿ-ն
12.04.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող հերթական բարեգործական ծրագրով Տավուշի մարզում էր «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը: Այս անգամ կազմակերպության ներկայացուցիչները իրենց հետ բերել էին աջակցող պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, որոնց մեջ մտնում են պրոթեզի կոշիկներ, օրթոպեդ կոշիկներ, հենակներ, աղեկապ, սայլակ, քայլակ: Աջակցությունից օգտվել են հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն փաստաթղթային փաթեթ: Իջևան և Բերդ քաղաքներում սպասարկվել է ընդհանուր թվով 25 քաղաքացի:
«Սատարի» ներկայացուցիչները այցելել են նաև Բերդի կենտրոնական զինվորական հոսպիտալ և բարեգործական կազմակերպության կողմից հոսպիտալին տրամադրել առաջին բուժօգնության պարագաներ: Բերդի 6 քաղաքացու էլ կազմակերպությունն օգնել է հենակների ռետինե ծայրակներով: