Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հետ կապված հարցեր
12.04.2019
Ապրիլի 11-ին մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքներում գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին, տնտեսվարող անհատներին և իրավաբանական անձանց գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի սուբսիդավորման, աջակցությամբ և համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կարգն ու գործընթացն է ներկայացրել Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության բաժնի վարիչի պաշտոնակատար Աղաբեկ Գալստյանի գլխավորությամբ: Քննարկմանը մասնակցել են նաև «Արդշինբանկի» Նոյեմբերյանի մասնաճյուղի ֆինանսական խորհրդատու Սանասար Գևորգյանը, «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի կառավարիչ Նվեր Սահակյանը և «Կամուրջ» ՈՒՎԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի առաջատար վարկային մասնագետ Արթուր Ասատրյանը: Ծավալվել է բուռն քննարում՝ կապված ներկայացված ծրագրերի և վարկավորման հետ, տրվել են պատասխաններ ու պարզաբանումներ: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ծրագրերի հետագա ընթացքի հետ կապված հարցերով խորհրդատվություն և սպառիչ տեղեկատվություն ստանալ Տավուշի մարզպետարանից: