Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եզրափակիչ դուրս եկավ Աչաջրի հավաքականը
11.04.2019
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի դպրոցականների օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած դպրոցների թիմերը: Դրանք էին Դիլիջանի «ԱՅԲ», Աչաջրի, Նոյեմբերյանի թիվ 1 և Այգեպարի դպրոցների թիմերը, որոնք մրցաշարին մասնակցում էին 3 տղա, 1 աղջիկ կազմով: Լարված ու հետաքրքիր պայքարից հետո հաղթեց Աչաջրի հավաքականը՝ դրանով իսկ իրավունք ձեռք բերելով մասնակցելու հանրապետական փուլին: Երկրորդ տեղում Դիլիջանի «ԱՅԲ»-ն էր, իսկ երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Նոյեմբերյանի թիվ 1 և Այգեպարի դպրոցների հավաքականները: Ավանդույթի համաձայն, այս անգամ էլ մրցաշարի մասնակից թիմերը նվերներ ստացան Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ կողմից: