Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ սոցիալական ոլորտի խնդիրներով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը

11.04.2019

 Հերթական աշխատանքային խումբը, որ ձևավորվել է Տավուշի մարզում, սոցիալականն է: Այն զբաղվելու է մարզում ոլորտի ռազմավարության մշակմամբ: Խմբի մեջ ընդգրկված են ինչպես սոցիալական ոլորտը ներկայացնող պետական կառույցների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի հերթական քննարկումը տեղի ունեցավ ապրիլի 10-ին, Տավուշի մարզպետարանում: Մասնակցում էին նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը ներկայացվեց երկու հիմնական թեմա .,,Երեխա, ընտանիք, աղքատություն-սոցիալական հիմնախնդիրները մարզում,, թեման ներկայացրեց Վորլդ Վիժն կազմակերպության Տավուշի մարզային գրասենյակի ղեկավար Անժելա Աթոյանը, իսկ հաշմանդամների հիմնախնդիրները, այդ թվում նաև ներառական կրթության հետ հարցերը, ներկայացրեց ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի նախագահ Արմինե Ներսիսյանը:
  Մարզպետ Հայկ Չոբանյանը, բացելով քննարկումը, նշեց.,,Այս քննարկումների նպատակն է սեղանի շուրջ հավաքել ոլորտի բոլոր դերակատարներին, համատեղ լծվել մեկ հիմնական նպատակի իրականացմանը: Սա այն ոլորտն է, որն անընդհատ զարգացում է պահանջում, և ծառայությունների մատուցման որակի բարձրացումն ամենօրյա աշխատանք է,,: Խնդիր է նաև այն, որ ոլորտում գործող կառույցների միջև համագործակցություն չկա, դրանք գործում են անջատ-անջատ:
  Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասայնը նույնպես ընդգծեց, որ հաջողության չենք հասնի, եթե չլինի համագործակցություն: Նա նշեց նաև, որ Տավուշի մարզն արդեն յուրահատուկ է իր սահմանամերձ լինելու հանգամանքով և սոցիալական բազմաբնույթ ծառայությունների մեծ ծածկույթ ունի: Նա ներկայացրեց որոշ հիմնական սկզբունքներ, որոնք որդեգրել է նախարարությունը. գործընթացի և մեթոդաբանության միասնություն, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացում, հատուկ մեթոդաբանության կիրառում այնպիսի մարզում, ինչպիսին Տավուշն է և այլն:
 Քննարկման ընթացքում ներկայացված յուրաքանչյուր թեմայից հետո արձանագրվեցին հիմնական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները, որոնք դեռ աշխատանքային մշակման փուլ պիտի անցնեն: Հաջորդ հանդիպումը կկայանա մեկ շաբաթից ոչ ուշ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18