Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի վարկավորմամբ իրականացվող ծրագրերն ու գործընթացը
10.04.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/19897_s.jpg)
Նախօրեին Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության բաժնի վարիչի պաշտոնակատար Աղաբեկ Գալստյանի գլխավորությամբ Բերդի համայնքապետարանում տարածաշրջանի գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների, տնտեսվարող անհատների և իրավաբանական անձանց մասնակցությամբ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի սուբսիդավորման, աջակցությամբ և համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կարգն ու գործընթացը, առանձին-առանձին անդրադարձել ներկայացվող ծրագրերին, դրանց պայմաններին, տվել պարզաբանումներ: Հանդիպմանը մասնակցել են նաև «Արդշինբանկի» Բերդի մասնաճյուղի կառավարիչ Վիկտոր Մելքումյանը, «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի գյուղատնտեսական բիզնեսի խորհրդատու Հայկ Վարդանյանը, «Կամուրջ» ՈՒՎԿ-ի ներկայացուցիչը: Առաջարկվող ծրագրերից ներկաներին առավել հետաքրքրել են «Գյուղական համայնքներում փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության», «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» և «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրերը: