Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փորձագետը ծանոթացավ ոլորտի պատասխանատուների հետ
08.04.2019
Ապրիլի 6-ին, մշակույթի ոլորտի խնդիրները համակարգող աշխատանքային խմբի նիստից անմիջապես հետո, մարզի մշակույթի ոլորտի նոր հայեցակարգի ղեկավար, մշակույթի գործիչ ու փորձագետ Նվարդ Անդրեասյանը դասընթաց վարեց ոլորտի պատասխանատուների ու ներկայացուցիչների հետ: Դասընթացն սկսվեց ծանոթությունից, այնուհետև յուրաքանչյուրը համառոտ ներկայացրեց իր գործունեության շրջանակն ու խնդիրները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ տիկին Անդրեասյանը կայցելի համայնքներ, տեղում կուսումնասիրի թե կատարված աշխատանքները և թե կծանոթանա խնդիրների հետ, որոնց հիման վրա էլ կորոշվեն դրանց լուծման տարբերակները: