Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ
08.04.2019
Կանանց միամսյակը Տավուշի մարզում եզրափակվեց ապրիլի 7-ին մարզպետարանի դահլիճում կազմակերպված ու «Գարնանային զարթոնք» խորագիրը կրող տոնական համերգով: Մինչ համերգային ծրագրի սկսվելը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մատուցվեցին ծաղիկներ: Բոլոր մայրերին, քույրերին շնորհավորելով Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ մարզպետ Հայկ Չոբանյանը երջանկություն, խինդ ու բերկրանք մաղթեց նրանց: Իսկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհավորեց Աստվածամոր Ավետման տոնի սքանչելի խորհուրդով, որ մեր ազգային և հանրային կյանքում բնութագրվել է որպես Մայրության և գեղեցկության տոն: Տոնական համերգին ելույթ ունեցան Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների, Դիլիջանի պետական քոլեջի դհոլի, Այրումի երաժշտական դպրոցի քանոնահարների համույթները, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի, Բերդի մշակույթի տան, մարզում գործող երաժշտական դպրոցների, արվեստի և գեղարվեստի դպրոցների աչքի ընկած սաները: Դահլիճի նախասրահում կազմակերպվել էր նաև մարզի շնորհալի երեխաների նկարների ցուցահանդես: