Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.04.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/19848_s.jpg)
Սիրելի մայրեր եւ քույրեր,
Շնորհավորում եմ Ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ։ Թող այս օրը Ձեզ երջանկություն եւ խինդ բերի, պակասեն հոգսերն ու տագնապները։
Երախտապարտ եմ, սահմանապահ մայրեր եւ քույրեր, որ անտրտունջ եւ հպարտորեն կիսում եք մեր փորձությունները, խրախուսում հաղթանակին միտված գործերում, ոգեշնչում Ձեր ամուսիններին, զավակներին, եղբայրներին։
Մեզ ապրիլյան այս արեւի նման լուսավոր ապագա է սպասվում։ Հանուն Ձեր բարեկեցության եւ երջանկության, հանուն Ձեր երազանքների իրականացման՝ ունենալու ենք հզոր ու զարգացող երկիր։
Որդիական եւ եղբայրական սիրով՝ Հայկ Չոբանյան։