Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՐԱՎԵՐ
03.04.2019
Ապրիլի 4-ին, ժամը 16:00-ին, Տավուշի մարզպետարանում տեղի կունենա հանդիպում-քննարկում, որի ընթացքում Վրաստանի աշխատանքային թիմը կներկայացնի Ենոքավան համայնքի մաստեր պլանի շրջանակում տարածական զարգացման կոնցեպցիան, որն ամբողջական պատկեր կտա ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով զարգացման ուղղությունների վերաբերյալ: Հանդիպում-քննարկմանը կարող են մասնակցել տեղական մակարդակով ներկայացուցիչներ պաշտպանության, ենթակառուցվածքների /ճանապարհներ, ջրամատակարարում, էլեկտրաֆիկացում և այլն/, մշակութային ժառանգության, բնապահպանության, տուրիզմի ոլորտներից: