Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում՝ Տավուշի մարզում սոցիալական ծրագրեր իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
03.04.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել մարզում սոցիալական ոլորտի ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կազմակերպչական հարցեր՝ կապված ոլորտի զարգացման հայեցակարգի և ռազմավարության մշակման աշխատանքների հետ: Մարզպետը ներկայացրել է իր մոտեցումները, անդրադարձել այն սկզբունքներին, որոնք պիտի լինեն աշխատանքների հիմքում, կարևորել համայնքում մատուցվող սոցիալական ծառայությունների ինտեգրումը: Խոսելով Տավուշի մարզի սոցիալական պաշտպանության ոլորտի քարտեզի ստեղծման մասին, Հայկ Չոբանյանը, անկախ ծրագրի բնույթից, ընդգծել է բոլոր կազմակերպությունների փոխկապվածության դերը, կարևոր համարել նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացումը մարզում: Նշվել է, որ նոր ստեղծվող հարթակում ոչ միայն հարցեր են քննարկվելու, այլև որոշումներ են կայացվելու: Աշխատանքային խմբի հետ հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկա շաբաթվա մեջ: Այդ կապակցությամբ ՀԿ-ներին առաջարկվել է քարտեզագրել իրենց գործունեության ուղղությունները և և դրանց վերաբերյալ զեկույցներ պատրաստել: